Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է․ փաստաբան

Քննչական կոմիտեն ձերբակալել է Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։

Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Թեմի առաջնորդ Պռոշյանի հետ միասին բերման էին ենթարկվել ևս 5 հոգևորականներ։ Հաղորդումը, որի հիման կատարվել են ՔԿ գործողությունները, վերաբերել է Տեր Արամի հայտարարությանը, որը նա արել է Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։ Նա հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։

Leave a Comment