Ալոնսոն Ռեալի աստղին ցույց է տվել դռան կողմը․ հայտնի է խաղացողի անունը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը մեծ հավանականությամբ հաջորդ ամռանը կլքի «արքայական» ակումբը։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարծում է, որ Ռուդիգերը բավարար կայունություն չունի և հաճախ է վնասվածքներ ստանում։ Մարզիչը նախընտրում է պաշտպանության կենտրոնում տեսնել Էդեր Միլիտաո և Դին Հաուսեն զույգին։

Բացի այդ, Ռուդիգերի բարձր աշխատավարձը «Ռեալի» ղեկավարությունը համարում է ավելորդ շքեղություն՝ նրան որպես պահեստային խաղացող դիտարկելու դեպքում։

32-ամյա ֆուտբոլիստը ներկայումս վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է դեկտեմբերին։

Leave a Comment