Ռուսաստանը լուրջ դեր կունենա նոր Սիրիայի զարգացման մեջ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդրպմանն ասել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան: Այս մասին հայտնում է Bedomosti-ն:
Աշ-Շարաան նշել է, որ Դամասկոսը կփորձի վերագործարկել հարաբերությունների ամբողջական համակարգը Մոսկվայի հետ։ Պուտինն էլ շեշտել է, որ Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունները միշտ էլ բարեկամական բնույթ են կրել, և Մոսկվան միշտ առաջնորդվել է սիրիական ժողովրդի շահերով: ՌԴ նախագահի խոսքով՝ Սիրիան այժմ ապրում է բարդ ժամանակաշրջան, սակայն երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները կնպաստեն քաղաքական ուժերի միջև համագործակցության ամրապնդմանը։
Ինչպես հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, կողմերը արդեն փակ ձևաչափով հանդիպմանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումը, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտների հարցերը։ Նախագահները նաև կխոսեն Մերձավոր Արևելքի վերջին իրադարձությունների մասին և կանդրադառնան Սիրիայում գտնվող ռուսական ռազմական բազաների թեմային։
Ռուսաստանը Սիրիայում ունի երկու բազա՝ Տարտուսում և Հմեյմիմում։
Ալ-Շարաան Սիրիայի ժամանակավոր նախագահ է նշանակվել 2025 թ. հունվարին։ Նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը լքել էր երկիրը 2024թ. դեկտեմբերին և քաղաքական ապաստան էր ստացել Ռուսաստանում։