Բեսենտն ասել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում սրել Չինաստանի հետ առևտրային առճակատումը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ վնասել Չինաստանի տնտեսությունը և հույս ունի զսպել առևտրային հակամարտությունը։

«Մենք չենք ուզում վնասել նրանց տնտեսությունը և չենք փնտրում սրացում։ Բայց մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը», – ասել է նա CNBC-ին:

Բեսենթը հավելել է, որ ԱՄՆ-ն Չինաստանի վրա «ազդեցության բազմաթիվ լծակներ» ունի և  «ավելի հզոր գործիքներ, քան հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումները»։

Leave a Comment