15 Հոկտեմբերի 2025, 16:22
Հույս ունենք՝ դատավորը կգործի օրենքի սահմաններում: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը:
«Այսօր հերթական անգամ ականատես եղանք եկեղեցու դեմ հարձակմանը: Ի՞նչ է անում վարչապետի աթոռը գրոհած այս մարդը, որևիցե մեկը կբացատրի՞: Մեր սրբազան հայրերը կալանավորված են: Ի՞նչն է պատճառը, ո՞ւր ենք գնում»,- հարցադրում է արել Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ միակ փրկությունը Սամվել Կարապետյանի շուտափույթ ազատ արձակումն է:
«Ո՞վ կարող է իմ առաջ եկեղեցու դուռը փակել: Սա խայտառակություն է»,- նշել է նա: