Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է պատմության լավագույն թիմի մասին հարցին։
Զիդանը չի ընտրել Մադրիդի «Ռեալը» կամ «Յուվենտուսը», որոնց կազմում խաղացել է 1990-ական և 2000-ական թվականներին։ Դրա փոխարեն նա առանձնացրել է «Միլանը»՝ Արիգո Սակիի գլխավորությամբ։
«Ո՞րն է բոլոր ժամանակների ամենաուժեղ թիմը։ «Միլանը»՝ Վան Բաստենի, Ռայկարդի, Գուլիտի, Բարեզիի և Մալդինիի հետ։ Սակիի թիմը տպավորիչ էր»,– Զիդանի խոսքերն է մեջբերում Sempre Milan-ը։
Հարկ է նշել, որ Արիգո Սակիի գլխավորությամբ «Միլանը» 1989 և 1990 թվականներին նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը։