Իրավականության կեղծ քողի ներքո Իոաննիսյանը պարբերաբար հաղորդումներ է տալիս իրավապահ կառույցներին

Լրագրող Կարպիս Փաշոկյանը ֆեյսբուքյամ իր էջում գրում է․

«Շաբաթներ առաջ Դանիել Իոաննիսյանը ինձ մեղադրում էր Ռուսաստանից ֆինանսավորվելու մեջ և խոստանում ապացույցներ ներկայացնել։ Իմ մասով ապացույցներ չկան, փոխարենը արդեն իսկ անհերքելի ապացույցներ կան, որ Իոաննիսյանը և քաղ․ հասարակության իր գործընկերները Նիկոլ Փաշինյանի կամակատար գործիքներն ու պրոպագանդիստներն են։ Իրավականության կեղծ քողի ներքո Իոաննիսյանը պարբերաբար հաղորդումներ է տալիս իրավապահ կառույցներին, ինչից հետո պատժիչ համակարգը անցնում է գործի՝ տեռորի ենթարկելով Հայ եկեղեցու ներկայացուցիչներին և Փաշինյանի հակառակորդներին։ Թո՛ղ հանրությունը իմանա, որ Արագածոտնի թեմի առաջնորդի և քահանների հետապնդման ետևում կանգնած է հենց Իոաննիսյանը, ավելի շուտ նրա բոլշևիկյան «նավոդկան»։

Ահա այսպիսի քաղ․ հասարակություն ունենք մենք, որը մաքրվելու և առողջանալու պետք ունի։ Իսկ դրա համար էլ Հայաստանին օտարերկրյա գործակալների մասին օրենք է անհրաժեշտ ու շատ հրատապ։ Թե չէ նույն կառույցները անօրինականություն և հետապնդումներ են նախաձեռնում, հետո լեգիտիմացնում դրանք ու միջազգային ատյաններում խոսում հայկական դեմոկրատիայի մասին»,- գրում է նա։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները, որից հետո իրավապահ համակարգը գործի է անցել։

—00—ԼԱ

Leave a Comment