Մոսկվան Բաքվի հետ քննարկում է կալանավորված ՌԴ քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակը․ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20251015/mvoskvan-baqvi-het-qnnarkum-e-kalanavvorvats-rd-qaghaqacineri-shurj-steghtsvats-iravitshaky-agn-94654682.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94643924_70:0:1270:900_1920x0_80_0_0_2995f5891e8aff6322ee2ece41c10796.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մոսկվա, բաքու, ռուսաստան, ադրբեջան, մարիա զախարովա

մոսկվա, բաքու, ռուսաստան, ադրբեջան, մարիա զախարովա

Բաժանորդագրվել

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Մոսկվայի և Բաքվի շփումների հարցը:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան նպատակ ունի Բաքվի հետ շարունակել քննարկել Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակը՝ նրանց շուտափույթ ազատ արձակելու և տուն վերադառնալու նպատակով: Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Դուշանբեում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունների թեմաները:

«Այդ ճանապարհին, իհարկե, դեպի առաջ քայլ դարձավ Sputnik Ադրբեջանի («Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղ) ղեկավար Իգոր Կարտավիխի խափանման միջոցի փոփոխությունը», – ասել է նա։

Մեկնաբանելով Պուտինի և Ալիևի բանակցությունները՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հաստատում է 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ողջ ներուժը բացահայտելու տրամադրվածությունը։

Դիվանագետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև եռակողմ հանդիպում, որը նվիրված էր էներգետիկայի, տրանսպորտի, մաքսային ոլորտներում համագործակցությանը: Դրան մասնակցել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ադրբեջանական կողմի հետ տեղի են ունեցել երդյունավետ երկկողմ շփումներ», – ասել է Զախարովան:

Դիվանագետը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարբեր տարածաշրջանային ձևաչափերում՝ ԱՊՀ, ՇՀԿ, «Կասպյան հնգյակ», «3+3», եվրասիական անվտանգության ժամանակակից ճարտարապետության կառուցման համատեքստում Բաքվի հետ սերտ փոխգործակցությամբ:

«Մենք տեսնում ենք Եվրասիական տնտեսական միության հետ Բաքվի երկխոսության սերտացում, ինչի մասին է վկայում Ադրբեջանի վարչապետի՝ որպես պատվավոր հյուրի մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։ Հերթական նման միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Մենք դրական ենք գնահատում Բաքվի հետ փոխգործակցությունը նաև ԱՊՀ ձևաչափում», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Բաքվի միանալը հոկտեմբերի 10-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ամփոփիչ մի քանի փաստաթղթերին:

Leave a Comment