Ձերբակալվել են նաև Արագածոտնի առաջնորդարանի կին աշխատակիցները. ԱԱԾ–ն ու ՆԳՆ–ն մտան շենք

https://arm.sputniknews.ru/20251015/dzerbakalvel-en-naev-aragatsvotni-arajnvordarani-kin-ashkhatakicnery-aatsn-u-ngnn-mtan-shenq-94653445.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ԱԱԾ–ն ու ՆԳՆ–ն մտան Արագածոտնի առաջնորդարան

Sputnik Արմենիա

ԱԱԾ–ն ու ՆԳՆ–ն մտան Արագածոտնի առաջնորդարան

2025-10-15T15:40+0400

true

PT0M48S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94653660_34:0:1466:1074_1920x0_80_0_0_7c0b800377305565d0aab656a7d86393.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արագածոտնի մարզ, թեմ, видео

հայաստան, արագածոտնի մարզ, թեմ, видео

Բաժանորդագրվել

Փրկարար ծառայության աշխատակիցներն առաջնորդարան մտան հատուկ սաղավարտներով ու լինգերով։

Հոգևորականներից բացի, ձերբակալվել են նաև Արագածոտնի առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը, գործավար–քարտուղարը։ ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Նրա խոսքով` նշված անձինք կանայք են։

Նշենք, որ Ֆարմանյանին ու մյուս փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել ՔԿ։ Շենքի մուտքը հսկում են ոստիկանության աշխատակիցները։

Այս ընթացքում ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ԱԱԾ–ի հատուկջոկատայինների հետ մտան Արագածոտնի առաջնորդարան։

ԱԻՆ աշխատակիցներն առաջնորդարան մտան հատուկ սաղավարտներով ու լինգերով։

Հիշեցնենք, որ այսօր բերման են ենթարկվել Արագածոտն թեմի 11 հոգևորականներ, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ ՔԿ-ի նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:

Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա: Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։

Leave a Comment