ՔԿ-ն հայտնել է խուլիգանության դեպքով 10 անձի ձերբակալության մասին – Armenia Today

Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 10 անձ է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով Shamshyan.com-ի տեղեկությանը, ըստ որի՝ Սպիտակում հոկտեմբերի 14-ին հնչել են կրակոցներ, կան ձերբակալվածներ։

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ։

ԶԼՄ-ի տվյալներով՝ ձերբակալվածների թվում են նաև Համբարձումյանը և նրա որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը։

Leave a Comment