Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հաղորդում են, որ հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ:
«Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ՝ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և թեմի քահանաներից 6-ը։
Առավոտից քննչական մարինները խուզարկություններ են կատարել ձերբակալված հոգևորականների բնակարաններում։
Մանրամասները՝ այստեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter