Մասնագետներն ուսումնասիրել են եկեղեցու վերականգնված գմբեթները

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի՝ Ամրակից գյուղի Սբ Նիկոլայ եկեղեցի և Լոռի բերդ՝ տեղում ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին:

Ամրակիցի Սբ Նիկոլայ եկեղեցում կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները, որոնք այժմ ընթացքի մեջ են: Մասնագետները նաև ուսումնասիրել են եկեղեցու վերականգնված գմբեթները:

Լոռի բերդի տարածքում ընթացքի մեջ են եկեղեցու և բաղնիքի վերականգնումը, իսկ որոշ հատվածներում՝ ջրամատակարարման կավե նոր խողովակների տեղադրումը, հիպոկաուստ հատակի մասնակի վերականգնումը և միջնաբերդի պատերի՝ կրաավազային բարդ շաղախով ներարկումը: Բարեկարգման և վերականգնման շրջանակում հուշարձանի նշված հատվածները լվացվել են ճնշումով ջրային շիթով և կարանախցվել:

Leave a Comment