Մբապեն նշել է ՊՍԺ-ի ու «Ռեալի» միջև տարբերությունը

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Movistar-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՊՍԺ-ի ու Մադրիդի «Ռեալի» միջև միակ տարբերությունն այն է, որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, հայտնում է Foot Mercato-ն:

«Միակ տարբերությունն այն է, որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է: Դուք տեսել եք բոլոր այն խաղացողներին, որոնք այնտեղ են եղել և նրանց նվաճած տիտղոսները: Ինքնըստինքյան ճնշում եք գործադրում ինքներդ ձեզ վրա՝ հաջողությունների հասնելու համար:

Ես սովոր եմ ուրիշների ճնշմանը: Բայց այս պարագայում ինքդ քեզ ասում ես. «Ես աշխարհի լավագույն ակումբում եմ, պետք է հաղթեմ, հաջողության հասնեմ, օրինակ լինեմ թիմակիցներիս, մարդկանց համար»: Դա ճնշում է, որը դուք եք գործադրում ինքներդ ձեզ վրա, և դա դրական է, քանի որ դա օգնում է բարձրացնել նշաձողը»,- ասել է 26-ամյա ֆրանսիացին:

Leave a Comment