Հոկտեմբեր 15,2025 14:40
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը
Չորս տարի առաջ նախընտրական հավաքներին մարդկանց մասնակցելուն պարտադրելու հետ կապված, ինչ հիմնավորմամբ են խուզարկություններ իրականացնում մարդկանց տներում, որ ինչ հայտնաբերեն, պարտադրանքը վկայող հրամաննե՞ր, թղթե՞ր, լո՞ւրջ:
Ու մտածում են, թե թղթի վրա են գրվում նման պարտադրանքնե՞րը:
Հարուցված քրեական գործի շրջանակում առնվազն բացատրություններ, ցուցմունքներ վերցնելը, հետո բջջային կապի միջոցներով հեռախոսազանգերը, հաղորդագրություններ կատարելը կարող էր լինել իրավաչափ ու համաչափ՝ նման բնույթի գործերի շրջանակում:
Սա ինչ կացնային, քարեդարյան մակարդակի գործողություններ են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: