«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան վերականգնման ընթացքում կրկին անհարմարություններ և ցավեր է զգացել ազդրի շրջանում։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ Ռաֆինյայի մասնակցությունը Մադրիդի «Ռեալի» դեմ «Կլասիկոյին» լուրջ կասկածի տակ է։ Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում կխաղան միմյանց դեմ հոկտեմբերի 26-ին։
Նախկինում հաղորդվում էր, որ Ռաֆինյան պատրաստ կլինի մրցաշրջանի առաջին «Կլասիկոյին»։ Լա Լիգայում կայացած 8 տուրերից հետո «սերուցքայինները» 21 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» երկրորդն է՝ 19 միավորով։