Մրցավարը փորձում էր հավասարեցնել իրավիճակը՝ մեզ ևս թողնելով 10 հոգով․ Հալգրիմսսոնը

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց Իռլանդիայի հավաքականին (0։1)։

Խաղից հետո Իռլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսսոնը խոստովանեց, որ կընտրեր ցանկացած հաշվով հաղթանակ Հայաստանի նկատմամբ՝ իր թիմի աշխարհի առաջնության խաղարկությանը մասնակցելու հույսերը պահպանելու համար։ Նա հավելեց, որ դեռ հավատում է, թե իր թիմը կարող է անհրաժեշտ արդյունքների հասնել հաջորդ ամիս Պորտուգալիայի և Հունգարիայի դեմ հանդիպումներում։

«Մենք պետք է խաղն ավելի շուտ ավարտեինք, քան դա արեցինք։ Երբ խաղադաշտ մտանք, ասացինք, որ ուզում ենք լավ խաղ Պորտուգալիայում և հաղթանակ այստեղ։

Ես խաղից առաջ նշել էի, որ մեզ համար ընդունելի կլինի 1։0 հաշիվը, և մենք ստացանք հենց այն վճռական 1։0 հաշիվը։ Մենք շատ պասիվ էինք գնդակով խաղալիս․ միգուցե դա լարվածությունն էր պարտադիր հաղթանակ պահանջող խաղում։ Բայց երբ նրանք կորցրեցին կարևոր խաղացողի, դա նվազեցրեց մեր վրա եղած ճնշումը, և մենք սկսեցինք ավելի համարձակ գործել՝ ստեղծելով մի քանի իրական պահեր։

Մենք գիտեինք, որ Հայաստանի նման թիմի դեմ գոլերի քանակը մեծացնելու ավելի լավ հնարավորություն չենք ունենա, քան մրցակցի 10 հոգով լինելը, բայց դա մեզ մոտ չստացվեց։

Քոուլմանի փոխարինումն ուղղակի մարտավարական քայլ էր, քանի որ նա դեղին քարտ ուներ, և ես գիտակցում էի, որ խաղի մրցավարը փորձում էր «հավասարեցնել» իրավիճակը՝ մեզ ևս թողնելով 10 հոգով», նշել է Հադլգրիմսսոնը։

Leave a Comment