Մեկնաբանելով Գազայի հատվածի կարգավորման հարցը՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ բոլորը հասկանում են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խաղաղության նախագահն» է, ով աջակցում է նրանց, ովքեր ԱՄՆ-ի կողմից են։
«Աշխարհը տեսավ, որ մեր նախագահը ( Թրամփը – խմբ.) խաղաղության նախագահ է, որը ձգտում է խաղաղության, աջակցում է նրանց, ովքեր կանգնած են Միացյալ Նահանգների կողքին: Սա այն է, ինչ մենք տեսանք այնտեղ (Գազայի հատվածում – խմբ.), սա այն է, ինչ մենք հույս ունենք տեսնել Ուկրաինայում», – ասել է Հեգսեթը Բրյուսելում ունեցած ելույթի ժամանակ: