Ձերբակալվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը․ ABC media-ի հետ զրույցում հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ ձերբակալվել է նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Խուզարկություններ են անցկացվել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև թեմի այլ հոգևորականների տներում:
«Արագածոտնի թեմի մի շարք աշխատակիցների և քահանաների են ձերբակալել, խուզարկել են թեմն ու նրանց տները»,-ABC media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում։