ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

24News-ի տեղեկություններով, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Փառեն քահանա Առաքելյանի ձերբակալություններն իրականացրել են ԱԱԾ աշխատակիցները:
Հիշեցնենք՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, ինչպես նաև խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը։ Նրա խոսքով, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին տարել են քննչական բաժին։
–00—ՅՄ