Ադրբեջանական լրատվականները սենսացիոն տեղեկություն են հայտնում: Բաքվի Սաբայլիի շրջանային դատարանը չորս ամսվա տնային կալանք է սահմանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի համար, որը մեղադրվում է հատկապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։
Քննիչների տվյալներով՝ Մեհտիևը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 278-րդ (իշխանության բռնի զավթում կամ պահպանում), 274-րդ (պետական դավաճանություն) և 193-րդ (ձեռներեցական գործունեություն) հոդվածներով։
1995-ից մինչև 2019 թվականը Ռամիզ Մեհտիևը ղեկավարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, իսկ ավելի ուշ՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։
Հատկանշական է, որ ադրբեջանական լրատվականները նշում են, որ նա «Մոսկվայի մարդն» էր։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: