Հայաստանի մինչև 21 տարեկանների (Մ-21) հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի 5-րդ խմբի 4-րդ տուրում հյուրընկալվելիս խոշոր հաշվով զիջեց Իտալիայի հասակակիցներին (1:5)։
«Սկուադրա աձուրայի» երիտասարդական թիմի կազմում դուբլ գրանցեց իտալական ֆուտբոլի ծագող աստղ Ֆրանչեսկո Կամարդան, մեկական անգամ էլ աչքի ընկան Մատեո Դագասոն, Սեյդու Ֆինին և Ջեֆ Էծտորը։ Մեր ընտրանու միակ գոլը հեղինակեց «Ուրարտուի» հարձակվող Էդիկ Վարդանյանը։
«Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը 26-րդ րոպեին, երբ հաշիվը դեռ բացված չէր, հետ մղեց «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Շեր Նդուրի 11-մետրանոց հարվածը։
Սա Մատինյանի հետ մղած երկրորդ 11-մետրանոց հարվածն է այս որակավորման փուլում․ նախկինում նա հետ էր մղել «Բարսելոնայի» հարձակվող Ռունի Բարջիի հարվածը Շվեդիայի դեմ խաղում։
Նշենք, որ կայացած չորս տուրերից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը առանց միավորի եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․