
Օրինական ուժ ստացավ 2024թ ինձ ազատությունից զրկած, ապա արդարացրած թիվ ԳԴ /0320/01/24 Դատավճիռը։ Ինձ ձերբակալել էին 2024֊ի հունիսին, ութ ամիս զրկել ազատությունից և խոսքի իրավունքից, ինչը միանշանակ նպատակ ուներ խոչընդոտելու իմ քաղաքական գործունեությունը։
Այժմ դիմելու եմ գլխավոր դատախազին, պահանջելով հարգել դատարանի որոշումը և ինձանից ներողություն խնդրել։
Այդ ընթացքում մի քանի լրատվականներ խախտելով իմ անմեղության կանխավարկածը, վարկաբեկիչ նյութեր են տեղադրել իմ մասին։ Այս պահին օգտագործելով այս հարթակը, դեռևս այդ կայքերի խմբագրերի բարոյականությանն ապավինելով ակնկալում եմ, որ հերքում կտան 05.06.2024 թ. իրենց կողմից իմ անմեղության կանխավարկածը խախտող և ինձ վարկաբեկող նյութերին։
Առայժմ ակնկալում եմ
Այդ կայքերն են NEWS.am, shamshyan.com, armtimes.com
Շնորհակալ եմ իմ պաշտպաններ Artak Navasardyanին և Slavik Poghosyanին
Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը