Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է, թե որն է տարբերությունը «սերուցքայինների» և ՊՍԺ-ի միջև։ Ֆրանսիացին փարիզյան ակումբի կազմում հանդես է եկել 2017-ից մինչև 2024 թվականը։
«Տարբերությունը միայն այն է, որ «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է։ Ես սովոր եմ հանդիսատեսի կողմից ճնշմանը։ Բայց հենց դու ես քեզ ասում. ես աշխարհի լավագույն ակումբում եմ, ես պետք է հաղթեմ, լավ հանդես գամ, օրինակ լինեմ իմ թիմակիցների և երկրպագուների համար», – Մբապեի խոսքերը մեջբերում է Movistar-ը։
ՊՍԺ-ի կազմում Մբապեն մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացված 308 հանդիպման, որոնցում նա դարձել է 256 գոլի և 110 գոլային փոխանցման հեղինակ։ «Ռեալի» կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում խաղացել է 69 հանդիպում, որտեղ խփել է 58 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։