Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Մարտին Էդեգորը

«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը վնասվածք ստացավ «Վեսթ Հեմի» դեմ վերջերս կայացած դերբիում և փոխարինվեց խաղակեսի ավարտից առաջ։

Նորվեգացին ստացել է ծնկի միջային կողմնակի կապանի վնասվածք։ BBC-ի տվյալներով՝ Էդեգորը բաց կթողնի մինչև հաջորդ միջազգային ընդմիջումը։

Հետևաբար, նորվեգացին բաց կթողնի «Ֆուլհեմի», «Ատլետիկոյի» (Չեմպիոնների լիգա), «Քրիսթալ Փելասի», «Բրայթոնի» (Լիգայի գավաթ), «Բարնլիի», «Սլավիա Պրահայի» (Չեմպիոնների լիգա) և «Սանդերլենդի» դեմ խաղերը։

«Արսենալը» յոթ խաղից հետո գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Միկել Արտետայի թիմն ունի 16 միավոր։

Leave a Comment