Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, իսկ դոլարի փոխարժեքը՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․     2025 թ.-ի հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 10-ի համեմատ նվազել է 0.11 կետով՝ հասնելով 382.57 դրամի։

Կենտրոնական բանկի կայքէջի տվյալներով՝ եվրոն աճել է 0.45 կետով՝ հասնելով 443.25 դրամի, իսկ ռուբլին՝ 0.0219 կետով՝ հասնելով 4.7324 դրամի։

  13.10.2025 10.10.2025
ԱՄՆ դոլար-Դրամ 382.57 382.68
Եվրո-Դրամ 443.25 442.8
Ռուբլի-Դրամ 4.7324 4.7105

Leave a Comment