Նրա նման տաղանդներ 100 տարին մեկ են ի հայտ գալիս․ Կլոպը՝ Վիրցի մասին

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի նորեկ Ֆլորիան Վիրցի մասին, հայտնում է Goal-ը:

«Ֆլորիան Վիրցի համար չեմ անհանգստանում։ Նա հրաշալի խաղային որակներ ունի։ Ամեն ինչ կարգին է, և բոլորը գիտեն դա։ Քննարկումները չափազանցված են. նրա նման տաղանդներ 100 տարին մեկ են ի հայտ գալիս»,- ասել է մասնագետը։

22-ամյա Վիրցն այս տարվա ամռանն է 125 միլիոն եվրոյով «Բայերից» տեղափոխվել «Լիվերպուլ», 10 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։

Leave a Comment