Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իսրայելցի պատանդների վերադարձը ողջ աշխարհի համար թեթևացման պահ է, և կարող է սկսվել նոր գլուխ, քանի որ Եվրամիությունը աջակցում է Պաղեստինի ազգային ինքնավարությանը։
«Եվրոպան լիովին աջակցում է Միացյալ Նահանգների, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի կողմից միջնորդված խաղաղության ծրագրին։ Այսօր Շարմ էլ Շեյխում պատերազմն ավարտող համաձայնագրի վերջնական ստորագրումը պատմական հանգրվան կլինի», – ասվում է նրա հայտարարության մեջ։
Նա հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունը նպաստելու համաձայնագրի հաջողությանը՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները։
«Մենք ակտիվորեն կմասնակցենք պաղեստինյան դոնորների խմբի աշխատանքներին։ Եվ մենք կտրամադրենք ԵՄ ֆինանսավորում Գազայի հատվածի վերակառուցման համար», – խոստացավ ֆոն դեր Լեյենը։