Այդ օրը ամեն ինչ սխալ էր՝ առավոտից մինչև վերջին պահը. Մխիթարյան — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը վերհիշել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության ՊՍԺ-ի դեմ կայացած եզրափակիչը:

««Բավարիայի» և «Բարսելոնայի» դեմ կայացած չորս հիանալի խաղերից և այդ թիմերի արգելքը հաղթահարելուց հետո մենք կարծում էինք, որ կհաղթենք նաև ՊՍԺ-ին: Բայց եզրափակիչի օրն ամեն ինչ սխալ էր՝ առավոտից մինչև վերջին պահը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով պարտության մատնեց «Ինտերին», ինչը մրցաշարի պատմության եզրափակիչներում գրանցված ամենախոշոր հաշիվն է:

Leave a Comment