Եղել են պահեր, երբ ես ինձ խոցելի եմ զգացել․ Բելինգհեմն անկեղծացել է — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարևորել է մտավոր առողջության մասին հոգ տանելու անհրաժեշտությունը։

«Սոցիալական ցանցերի զարգացման հետ մեկտեղ ավելացել են մարդկանց վրա հարձակվելու և նվաստացնելու եղանակները։ Կարծում եմ, որ հոգեբանական առողջության մասին խոսակցությունները դեռևս դատապարտման են արժանանում։

Գիտեմ, որ եղել են պահեր, երբ ես ինձ խոցելի եմ զգացել, կասկածել եմ ինքս ինձ և զգացել եմ ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք, բայց դրա փոխարեն փորձել եմ պահպանել «մաչո-մարզիկի» կերպարը, որն ասում է. «Ինձ ոչ ոք պետք չէ»։

Ճիշտն ասած, ես, ինչպես բոլորը, զգում եմ այդ զգացմունքները։ Եվ ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի, եթե խոսեք ձեր խնդիրների ու հույզերի մասին», — Բելինգհեմի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Leave a Comment