Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այնքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան – ՓԱՍՏԻՆՖՈ

Իր իշխանության վեց տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին: Եվ վերջապես, ինչու՞ է Փաշինյանը նախագահներին հիմա հրավիրում ապագայի ռազմավարության մասին խոսելու… Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ:

Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում է նաև հրապարակային խոսել Հայաստանի ապագայի ռազմավարության մասին: Այն ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, վերջին վեց տարիներին, ուղղակի թույլ չի տալիս հավատալ Նիկոլի անկեղծությանը:

Ապագայի ռազմավարության մասին Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու համար, նախ պետք է վստահ լինել, որ նա գիտի է «ռազմավարություն» բառի իմաստը: Որովհետև, եթե իմանար՝ Հայաստանը գոյաբանական սպառնալիքների առջև չէր կանգնեցնի:

Ավելի խորանալով նրա բանավեճային առաջարկի ձևակերպումների մեջ, այնպիսի տպավորություն է, որ Նիկոլի մոտ ընդգծված տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ապագայում ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով:

Ենթադրաբար, նա արդեն գիտակցում է, որ «Արցախը հանձնենք՝ հանգիստ ապրենք» դավադիր գաղափարը շատ ավելի ծանր բեռի տակ է դրել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին: Ամբողջովին տապալված ու ամեն ինչում ձախողված ղեկավարը, կարծես թե  լատենտ օգնություն էր խնդրում երկրի ամենափորձառու մարդկանցից՝ նախկին նախագահներից:

Իսկ իմաստ ունի՞ արդյոք ապագայի մասին, հրապարակային խոսակցություն ծավալել և խորհուրդներ տալ  մի մարդու, ով 2021թ. բոլորին խոստանում էր, որ «Ապագա կա»:

Իմաստ ունի՞ արդյոք, որևէ բան քննարկել մի մարդու հետ, ով հանուն իշխանության պատրաստ է տրորել ցանկացած կարմիր գիծ, պատրաստ է զոհել հազարավոր կյանքեր, կարող է իր կայացրած քաղաքական որոշումների պատասխանատվությունից խուսափել ու այլոց մեղադրել:

Իր իշխանության վեց տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին: Եվ վերջապես, ինչու՞ է Փաշինյանը նախագահներին հիմա հրավիրում ապագայի ռազմավարության մասին խոսելու…

«Խաղաղության խաչմերուկն» ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն այլևս հուսադրող չէ: Ձախողվել և/կամ տապալվել է երկրի անվտանգության կոնցեպտը, արտաքին հարաբերություններում լիակատար քաոս է, տարածաշրջանում կարող է պայթել նոր պատերազմ, տնտեսությունը սկսել է ծանր շնչել, աճում է ՀՀ կառավարությունից քաղաքացիների դժգոհությունը, ՔՊ-ում սկսել են չենթարկվել և այլն…

Այս իրավիճակում, նա պետք է ոչ թե հրապարակային բանավեճի հրավիրի (իմանալով, որ չեն գնալու) և ձեռքի հետ էլ փորձի էժան դիվիդենտներ փախցնել, այլ, վաղուց պետք է խնդրագիր ուղարկեր նախկին նախագահներին և ճգնաժամային կառավարման  խորհուրդ ձևավորելու առաջարկությամբ հանդես գար: Այսօր գոնե Արցախի հետպատերազմյան մասը կպահպանվեր, Սյունիքին սպառնացող վտանգները կչեզոքանային ու այսքան աղետալի վիճակում չէին լինի Հայաստանի գործերը:
Կընդունեին առաջարկը թե, ոչ՝ այլ հարց է»․- գրել է նա:

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment