Համանախագահները «քցել» են մեզ․ նախկին նախագահները ասելիք չունեն՝ ավելի անադեկվատ են եղել, քան Ալիևը

Համանախագահները քցել են մեզ․ նախկին նախագահները
ասելիք չունեն՝ ավելի անադեկվատ են եղել, քան Ալիևը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին առաջարկել էր հրապարակային բանավեճ՝
պնդելով, որ 1994 թվականից ի վեր Ղարաբաղի
հարցում բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու
մասին:

Նախկին նախագահները, սակայն, մերժեցին վարճապետի՝
բանավեճի հրավերը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական
ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով հրաժարումը պայմանավորված
էր նրանով, որ ՀՀ նախկին ղեկավարները գիտակցում են սեփական խոցելիությունը։

«Չկար կարգավորման մի տարբերակ, որտեղ այդ
տարածքների վերադարձ ամրագրված չլինի։ Չկա մի տարբերակ, որտեղ լուծման ելակետ ընդունված
չլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզը», – ասաց Սաֆարյանը՝ նկատելով, որ
բուն 7 տարածքները միշտ համարվել են Ադրբեջանի մաս անգամ կոնֆլիկտից հետո։

Սաֆարյանը հիշեցրեց բանակցված փաստաղթերը՝
«Ընդհանուր պետությունից» մինչև «մադրիդյան սկզբունքներ», որոնք համաձայնեցվել են Ռոբերտ
Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում։ «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը մի դեպքում
եղել է Ադրբեջանի հետ ընդհանուր պետություն կազմելը։ Մյուս դեպքում՝ Քի վեսթի դեպքում
եղել է Ղարաբաղի՝ Հայաստանին  միանալը, սակայն
Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու դիմաց, և Մադրիդյան սկզբունքները, որոնք համաձայնեցվել
են Քոչարյանի շրջանում և հավանության արժանացել Սերժ Սարգսյանի ժամանակ՝ դա ենթադրել
է լավագույն դեպքում ինչ-որ միջանկյալ, անորոշ կարգավիճակ», – ասաց Սաֆարյանն ու հիշեցրեց,
որ երբ «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում էր ճանաչել Արցախը Սերժ Սարգսյանն
ասում էր, որ այդ դեպքում Ադրբեջանը պատերազմ կսկսեր, նաև դա կլիներ վիրավորանք Մինսկի
խմբի համանախագահներին։

Սաֆարյանը նկատեց նաև բաներ, որ տեղի են ունեցել
նախկին նախագահների կամքից անկախ։ Հիշեցրեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի շրջանում
ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին, որ չի կարելի թույլ տալ եռանախագահների
պայմանավորվածության խախտում։ Իսկ պայմանավորվածությունը խաղաղապահների մասին էր․ կար
բանավոր պայմանավորվախություն, որ Ղարաբաղում չեն կարող համանախագահ երկրներից որևէ
մեկի խաղաղապահ ուժերը տեղակայվել։ 

«Դա զգուշացում էր նաև Հայաստանի իշխանություններին՝
կապված Լավրովյան պլանի հետ, որը նախատեսում էր ռուս խաղաղապահների տեղակայում, ինչը
պայմանավորվածության խախտում էր։ Սերժ Սարգսյանը, երբ մերժում էր Լավրովյան պլանը հաշվարկել
էր, որ առնվազն մյուս երկու համանախագահները կաջակցեն իրեն, ու արդյունքում Հայաստանը
կկարողանա խուսափել Լավրովյան պլանին «այո» ասելուց», – ասաց Սաֆարյանն ու ավելացրեց,
որ դրանից հետո էլ Սերժ Սարգսյանը գերմանական Դոյչե վելլեին տված հարցազրույցում բացահայտել
է, որ բանավոր մյուս պայմանավորվախությունը եղել է կոնֆլիկտի համապարփակ լուծման մասին,
իսկ առաջարկվող տարբերակները կոնֆլիկտն ամբողջությամբ չեն լուծում, հետևաբար՝ համանախագահ
երկու երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պետք է աջակցեին Հյաստանին։ «Արդյունքում Մինսկի
խմբի համանախագահները «քցել են» մեզ։ Հիմա Սերժ Սարգսյանը գա այդ բանավեճին ի՞նչ ասի։
Բայց Սերժ Սարգսյանն իր պատասխանում ակնարկում է, որ այդ խաղացողները նույնպես պատասխան
ունեն տալու հայ հասարակությանն ու, միգուցե, իրենց։ Դրա համար ինքը իր արձագանքում
խորհուրդ է տվել Փաշինյանին բանավիճել Մինսկի խմբի համանախագահների հետ․․․ Այս բանավեճում
նախկին նախագահները ասելիք չունեն, քանի որ սխալ են կառուցել ռազմավարությունը․ փաստացի
ավելի անադեկվատ են եղել, քան Ալիևը», – ասաց քաղաքագետը։

Միաժամանակ նա նշում է, որ չպետք է աջակցել
Ալիևի առաջարկին ու լուծարել Մինսկի խումբը։

«Երբ առաջին նախագահը հայտարարում էր, թե Ղարաբաղի
հարցի լուծման բանալին Մոսկվայում է, Մադրիդյան սկբունքներով մենք բանալին թողեցինք
Բաքվում։ Դրա համար եմ ասում՝ գան ի՞նչ ասեն։ Այնպիսի խառնաշփոթ են ստեղծել Ղարաբաղյան
խնդրով այս երկրի գլխին, բոլորը այնպիսի մասնակցություն են ունեցել այս ողբերգության
հասունացման գործում, որ եթե որևէ մեկը ասի, որ կոնկրետ մեղավորն է մեկ անձ, ապա ներեցեք,
դա այդպես չէ», – ասաց Ստյոպա Սաֆարյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան

Source link

Leave a Comment