Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ, շարունակում են ինտենսիվ հրդեհաշիջման գործողությունները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 2 հա տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողները արդյունավետ համագործակցում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Օրվա ընթացքում օգտագործվել