Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ է նվաճել

11 Հոկտեմբերի 2025, 19:00

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է տղամարդկանց +110 կգ քաշայինների պայքարը: Մրցահարթակ է դուրս եկել Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը պոկում վարժությունից հետո առաջատարն է և 211 կգ փոքր ոսկե մեդալ է նվաճել: Այս քաշային կարգում Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը փոքր արծաթե մեդալակիր է:

Leave a Comment