ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Բասեմ Նաիմը հայտարարել է, որ շարժումը շնորհակալ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու նրա ջանքերի համար։
«Առանց նախագահ Թրամփի անձնական միջամտության, չեմ կարծում, որ պատերազմը կավարտվեր։ Այո՛, մենք շնորհակալ ենք նախագահ Թրամփին նրա անձնական ջանքերի համար՝ կոտորածը դադարեցնելու նպատակով միջամտելու և Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար», – ասել է Նաիմը Sky News-ին տված հարցազրույցում։