Նիկոլ Փաշինյանն աշխարհի տարբեր քաղաքներում հեծանիվ քշելու իր մոլուցքը բացատրել է այսպես՝ «հեծանվով ավելի պատկերավոր ես հասկանում, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է»։
«ՉԻ»․ Սա, համաձայնվեք, լուրջ առաջընթաց է։ 50-ն անց մարդը վերջապես հասկացել է, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է լինում։ Ու դա՝ հեծանիվ քշելու շնորհիվ։ Եթե հեծանիվ չքշեր՝ մինչև հիմա կկարծեր, թե ճանապարհները միայն ուղիղ են լինում։ Իրոք որ կրթվելը նորաձև է։
Ավելին՝ կարծում ենք, ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտնագործությանն օրենքի ուժ տա և կարգադրի, որ ճանապարհները միայն ուղիղ չլինեն։
Ինչ վերաբերում է կոնկրետ Դուշանբեում հեծանիվ քշելուն, ապա նրա փոխարեն ավելի արժանապատիվ մեկը հաստատ հեծանվի փոխարեն արագ ինքնաթիռ կնստեր ու կվերադառնար՝ տեսնելով, թե ինչպես են Ալիևն ու Լուկաշենկոն բացահայտ ու հրապարակավ ծաղրուծանակի ենթարկում «Նիկոլ Վովայևիիչին»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: