ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալն ազատման նախօրեին ստացել է ավելի քան 16 մլն պարգևավճար և մարել 24 մլն դրամանոց անտոկոս փոխառության զգալի մասը


ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում շարունակում է հրապարակումները՝ «Զուտ փաստեր» ենթավերնագրով:


 


««ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-էկոնոմիկայի և ֆինանսների նախկին տնօրենին 2023թ դեկտեմբերի վերջին ՀԷՑ-ի կողմից հատկացվել է անտոկոս փոխառություն (կանխավճար) 24.700.000,00 ՀՀ դրամի չափով։


 


Փոխառության զգալի մասը՝ 16.458.000,00 ՀՀ դրամի չափով, տվյալ պաշտոնյան մարել է ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումից բառացիորեն երկու շաբաթ առաջ՝ 04.07.2025թ.-ին, վերջինիս կողմից ՀԷՑ-ից աշխատանքից ազատվելու ճիշտ նախօրեին՝ նույն ՀԷՑ-ից ստանալով կիսամյակային միանվագ պարգևատրում այդ իսկ գումարի չափով՝ 16,458մլն ՀՀ դրամ։


 


Ի դեպ, հատկանշական է, որ ՀԷՑ-ի պաշտոնատար անձանց փոխառությունների (կանխավճարների) տրամադրման և դրանց մարման ժամկետների մասով, ըստ էության, բազմիցս խախտվել են ընկերությունում գործող ընթացակարգերը. այն է՝ նրանց տրամադրվող փոխառությունների գումարը պետք է չգերազանցի ամսական աշխատավարձերի եռապատիկը, իսկ մարման ժամկետ է սահմանված՝ առավելագույնը 6 ամիսը։


 


Ահա այսպիսի «փոխառություն-կանխավճար-պարգևավճար-պարտքի մարում» հանճարեղ արժեշղթա՝ իրենց ձևով…


 


ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։

Դիտումների քանակ3

Leave a Comment