Պատերազմը Գազայում, կարծես, վերջացել է: Մի քանի ժամ է՝ իսրայելական ուժերը չեն հարվածել Գազայի հատվածին: Եգիպտոսում եռօրյա բանակցություններից, ամերիկյան ծրագրով Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնությունից հետո պաղեստինցիների համար հումանիտար օգնությամբ բեռնված 400-ից մեքենա կհասնի Գազա: Թրամփի 20 կետանոց ծրագրով իսրայելական զորքերը այսօրվանից սկսում են նահանջել: