Եվրաեռյակի առաջնորդները պատրաստ են վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են վերսկսել բանակցությունները Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ՝ համապարփակ և երկարատև համաձայնագրի կնքման նպատակով։ Այս մասին ասվում է ԵՄ 3 երկրների առաջնորդների՝ Ֆրիդրիխ Մերցի, Էմանուել Մակրոնի և Քիր Սթարմերի միջև բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։ Տեքստը տարածվել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության կողմից։

«Մենք վճռական ենք վերսկսել բանակցությունները Իրանի և Միացյալ Նահանգների հետ՝ համապարփակ և երկարատև համաձայնագրի հասնելու համար, որը կապահովի, որ Իրանը երբեք միջուկային զենք չձեռք բերի», – ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, երեք երկրների առաջնորդները հայտարարել են, որ նպատակահարմար են համարում  snapback մեխանիզմի գործարկումը (խմբ. որը վերականգնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներն Իրանի դեմ) և կոչ են արել ՄԱԿ-ի բոլոր անդամներին պահպանել Թեհրանի դեմ սահմանված սահմանափակումները։

«Իրանի միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է ներկայացնում խաղաղության և միջազգային անվտանգության համար», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment