«Նապոլին» մոտ է եղել Նեյմարի հետ պայմանագիր ստորագրելուն

«Նապոլին» մոտ է եղել Նեյմարի հետ պայմանագիր ստորագրելուն մինչև Կևին Դե Բրույնեին հրավիրելը։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport պարբերականը:

Ակումբի նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսը, մարզական տնօրեն Ջեովանի Մանան և գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն քննարկել են բրազիլացու հետ համագործակցության հնարավորությունը: Երկար քննարկումներից հետո «Նապոլին» կապ է հաստատել Նեյմարի ներկայացուցիչների հետ, բայց ֆինանսական պայմանների վերաբերյալ համաձայնության հասնել չի հաջողվել: Ի վերջո, «Նապոլին» ընտրել է Դե Բրույնեին:

Նեյմարը չվերադարձավ Եվրոպա ու մնաց իր հարազատ «Սանթոսում»:

Leave a Comment