«Հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել։ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են դիրքեր զբաղեցնել թարմացված տեղակայման գծերի երկայնքով՝ հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և պատանդների վերադարձի նախապատրաստման նպատակով։ Հարավային հրամանատարության զորքերը տեղակայված են տարածքում և կշարունակեն դիմակայել ցանկացած անմիջական սպառնալիքի», — հայտարարել են իսրայելական զինվորականները։
Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է Գազայի հատվածում պահվող պատանդների վերադարձման ժամանակացույցի մասին: «Պատանդները կազատ արձակվեն հոկտեմբերի 13-ին կամ 14-ին։ Դրա դիմաց Իսրայելը կազատ արձակի ահաբեկչության համար դատապարտված 210 և Ղազայի 1700 բնակիչների, որոնք ձերբակալվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո», — իր Telegram ալիքում գրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդականը։
Իսրայելի բանակը, հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո, հայտնել է, որ պաղեստինցիներին թույլատրվում է Գազայի հատվածի հարավից հյուսիս տեղաշարժվել երկու միջանցքներով: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: