
Ռուսաստանի Լիպեցկի մարզում պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է ՄիԳ-31 կործանիչը, օդանավի անձնակազմը կատապուլտի է դիմել, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Mash ինտերնետային պարբերականի տվալներով՝ վայրէջք կատարելիս չեն բացվել օդանավի շասսիները, անձնակազմին հաջողվել է հեռացնել ինքնաթիռը բնակելի շենքերից, ապա՝ կատապուլտի դիմել: Անձնակազմի երկու անդամները վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Օդանավը վայր է ընկել Չապլիգինի շրջանի անտառում և այրվել:
The Moscow Times-ը նշում է, որ տարվա սկզբից արդեն չորրորդ ռուսական ռազմական օդանավն է աղետի ենթարկվում ոչ մարտական պայմաններում:
ՄիԳ-31-ը խորհրդային կործանիչ է, Ռուսաստանում այն վերահանդերձավորվել է Ուկրաինային հասցվող հարվածներում օգտագործվող «Կինժալ» թևավոր հրթիռների արձակման համար: