Էնդրիկը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Sport.es-ի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկը կարող է վարձակալությամբ միանալ «Վեստ Հեմին» կամ «Ռեալ-Սոսյեդադին» այս հունվարին։

Ըստ աղբյուրի՝ բրազիլացուն անցյալ ամռանը առաջարկվել է վարձակալությամբ տեղափոխվել մեկ այլ ակումբ։ Սակայն Էնդրիկը նախընտրել է մնալ «Լոս Բլանկոսի» կազմում և լիովին վերականգնվել մայիսին ստացած վնասվածքից։

Բրազիլացին այս մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Leave a Comment