Ես եմ միակը, ով կարող է հաղթել Տոպուրիային․ Ծառուկյան — Armsport.am

UFC մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ինքն է միակ մարզիկը, ով կարող է հաղթել թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Տոպուրիային:

Իսպանա-վրացական ծագում ունեցող Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն է: UFC 317 մրցաշարի տիտղոսային մենամարտում նա առաջին ռաունդում նոկաուտով պարտության է մատնել բրազիլացի Չարլզ Օլիվեյրային: «Մատադորը» պահպանում է անպարտելիության կարգավիճակը՝ 17 մենամարտ, 17 հաղթանակ:

«Մեր դիվիզիոնում ես եմ միակը, ով կարող է հաղթել Տոպուրիային: Դա գիտեն բոլորը, նույնիսկ UFC-ի ղեկավարությունը: Այդ իսկ պատճառով նրանք փորձում են Տոպուրիային առավելագույնս առաջ տանել», — Ծառուկյանի խոսքն է մեջբերում Արիել Հելվանին:

Արման Ծառուկյանի ակտիվում կա 25 մենամարտ, որոնցից 22-ում նա հաղթանակ է տարել: Նոյեմբերին նա հավակնորդային մենամարտում կմրցի նորզելանդացի Դեն Հուքերի հետ:

Leave a Comment