Տեղեկատվություն պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

Տեղեկատվություն պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

2023-2025թթ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 32 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝

  •  18 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,
  •  4-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
  • 11-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում,
  •  1 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

Օտարման կամ վարձակալության ենթակա գույքը ներկայացված է պետական գույքի էլեկտրոնային աճուրդի պաշտոնական կայքում՝ https://e-auctions.am/-ում։

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։

Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։ 

Leave a Comment