ՔՊ-ից սպառնում են մարզաբնակներին «Մեր ձևով» շարժման հանդիպումներին մասնակցելու համար․ ԶԼՄ

Իշխանությունները փորձում են խոչընդոտել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մարզային հանդիպումները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Կարապետյանին մարզերում բավականին լավ են ընդունում, իշխանությունը որոշել է «ամեն գնով փչացնել այդ այցերը»:

Թերթի սեղեկություններով, նախօրոք պարզելով թե ուր է պատրաստվում գնալ Կարապետյանը, տեղի «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները մարդկանց տներ են այցելում համոզելու, որ նրանք չգնան հանդիպումներին։ Այլապես, թերթի պնդմամբ, ՔՊ-ին սպառնում են նպաստը կտրել, աշխատանքից հեռացնել, երբեմն էլ անորոշ են ասում են՝ «կփոշմանեք»:

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու առաջարկով։ «Մեր ձևով» շարժումը նաև հայտարարել էր, որ կկազմակերպի Գյումրիի տոնը։

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

Leave a Comment