Այսինքն՝ քովիդի ժամանակ Պեկինից ուղարկված բեռից 26054 կգ-ն անհետացել է, ինչը արձանագրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը. «Ժողովուրդ»

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ եղած պաշտոնական փաստաթղթի.

«ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով 09.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության եւ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության միջեւ կնքվել է չարտերի մասին համաձայնագրիր: 10.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 143 մլն 165 հազար ՀՀ դրամին համարժեք՝ 275,000 ԱՄՆ դոլար: 4 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երեւան ուղերթով, որով փաստացի տեղափոխվել է 32,661 կգ բժշկական սարքավորում՝ թթվածնային կոնցենտրատոր: Սակայն, ըստ ստուգման ներկայացված մաքսային հայտարարագրերի, մաքսազերծվել է 304 թթվածնային կոնցենտրատոր 6,607 կգ ընդհանուր քաշով»:

Այսինքն՝ ճանապարհին բեռից 26,054 կգ-ն անհետացել է, ինչը արձանագրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Բայց սա դեռ ամենը չէ: Այսպիսի մի չարտերային թռիչք էլ կազմակերպվել է 2020թ. դեկտեմբերի 14-ին. նույն «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության միջոցով ՀՀ տարածք է ներմուծվել նաեւ 13,576 կգ բրուտտո քաշով օդային կոմպրեսատոր, սեղմված օդի չորանոց, թթվածնային կոնցենտրատոր, անյուղ մխոցային, ձայնագրման համակարգ եւ մեկ այլ ավիաբեռնագրերով՝ 12,475 կգ բրուտտո քաշով օդային կոմպրեսատոր, սեղմված օդի չորանոց, թթվածնային կոնցենտրատոր: Սակայն այս բեռների մաքսազերծման, հայտարարագրման, ՀՀ առողջապահության նախարարություն հանձնման-ընդունման եւ բաշխման վերաբերյալ փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment