Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին ազատ արձակելու ծրագիրը, որը, ինչպես սպասվում է, կդառնա անկլավում հակամարտության խաղաղ կարգավորման առաջին փուլը։
«Կառավարությունը հաստատել է բոլոր պատանդներին՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած, ազատ արձակելու համաձայնագիրը», – ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի կարճ հայտարարության մեջ, որը տարածվել է կառավարության նիստից հետո։
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Եգիպտոսում կայացած բանակցություններից հետո համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։