Bild․ Ռեալն ու Բարսելոնան կարող են մրցակցել Գերմանիայի հավաքականի խաղացողի համար

Մադրիդի «Ռեալը» կարող է միանալ Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկի համար մղվող պայքարին։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» ուշադիր հետևում են ֆուտբոլիստի իրավիճակին, որի պայմանագրի ժամկետը դորտմունդցիների հետ լրանում է 2027 թվականի ամռանը։

Նշվում է, որ «Ռեալը» կարող է մրցակցել «Բարսելոնայի» հետ, որը նույնպես հետաքրքրված է 25-ամյա խաղացողով։ Սակայն «կապտանռնագույնները» դեռևս կոնկրետ առաջարկ չեն արել «Բորուսիային»։

Մադրիդցիները դիտարկում են Շլոտերբեկի թեկնածությունը՝ Ռաուլ Ասենսիոյի անկայուն խաղի, ինչպես նաև Անտոնիո Ռյուդիգերի և Դավիդ Ալաբայի պայմանագրերի ժամկետների մոտալուտ ավարտի ֆոնին․ վերջիններիս պայմանագրերը լրանում են 2026 թվականի ամռանը, ինչից հետո նրանք կարող են դառնալ ազատ գործակալներ։

Leave a Comment