Աննա Ամրոյանը բավարարվել է համեստ արդյունքով

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած կանանց Հայաստանի թիմի միակ ներկայացուցիչը` Աննա Ամրոյանը (77կգ), բավարարվել է համեստ արդյունքով։

2025թ. Եվրոպայի փոխչեմպիոնը հանդես է եկել B խմբում, որտեղ երկամարտի 230 կգ (100+130) արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը։ Իսկ ընդհանուր մասնակիցների թվում Ամրոյանը 13-րդն է։ Այս քաշային կարգում երկամարտի 278 կգ․ (123+155) արդյունքով և համաշխարհային նոր ռեկորդավ աշխարհի չեմպիոն է դարձել ամերիկուհի Լին Օլիվիա Ռիվզը։

Leave a Comment