Մերձավանում սպանություն են նախապատրաստել․ խուզարկություններից հետո ձերբակալվել է մեկ քաղաքացի

Հասարակություն

09.10.2025 | 16:08

Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի 30 հասցեներում խուզարկությունների արդյունքում մեկ քաղաքացի ձերբակալվել է։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք տներում կատարվել են քննչական գործողություններ»,- հայտնում են իրավապահ կառուցից։

Factor TV-ի տեղեկություններով՝ ձերբակալված քաղաքացու մոտ հայտնաբերվել է զենք։

ՆԳՆ-ից երեկ փոխանցել էին, որ վերջին սպանություններով պայմանավորված Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։

Մեր տեղեկություններով՝ այս խուզարկությունները կապ չունեն Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության հետ։ Ըստ տեղեկությունների՝ քննչական այս գործողություններն իրականացվել են մեկ այլ սպանության նախապատրաստության ահազանգի հիման վրա։

 

Արփի Հակոբյան

 

Leave a Comment